Աշխարհաքաղաքական բուռն զարգացումները (Արևմուտք-ՌԴ) փաստացի տեղափոխվել են Արցախ, ու մեր հայրենակիցներն էսօր իրենց մաշկի վրա են զգում էդ ֆարսի հետևանքները։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձել է կայանալիք ԱՄՆ-Հայաստան ռազմական զորավարժություններին և նշել, որ ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս:
Իշխող ՔՊ-ն, հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է երկխոսության խողովակները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական էթիկետի մեջ. նման կերպ խոսում են հակառակորդները։
Ըստ թշնամական տեղեկատվական աղբյուրների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, բաքվեցի չկայացած սուլթանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտարարել է, որ վաղը պատրաստվում է բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` «...по ситуации в Карабахском регионе Азербайджана»:
Մի օր, երբ իրենց հարցերը լուծեն-վերջացնեն, մեզ ասելու են՝ գնացեք ձեր տարածաշրջանի երկրների հետ ձեր հարցերը լուծեք, մենք էլ կողքից կծափահարենք։
Հենց այդ է տեղի ունենում հիմա։
Նիկոլի բոլոր քայլերը դիտարկեք միայն մեկ անկյունից` ստեղծել տպավորություն, որ նա ամեն բան արեց, որպեսզի պատերազմ չլինի։
Բայց նաև հիշեք, որ քանի սա կա, պատերազմն անխուսափելի է։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...